Սահմանապահ զորքերը վերահսկում են Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակը. բնակիչները չպետք է տրվեն սադրանքներին և պահպանեն հանգստություն․ Տեսանյութ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում նշվում է, որ սահմանապահ զորքերը վերահսկում են իրավիճակը. բնակիչներին մնում է չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն։

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։

Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/861809461274007