Դավիթ Գալստյանն ազատ կարձակվի

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ  արձակել զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը:

Պաշտպանը նշեց, որ ներկայումս զբաղվում են ընթացակարգային հարցերով, որից հետո Գալստյանը ազատ կարձակվի: 

Հիշեցնենք՝ Գալստյանն անցնում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու փաստով։ Քրեական գործի շրջանակներում բացի Դավիթ Գալստյանից մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։