Վրաստանում ավտովթարից տուժած երեք քաղաքացիներին տեղափոխում են Հայաստան

Վրաստանում ավտովթարից տուժած երեք քաղաքացիներին տեղափոխում են Հայաստան
Վրաստանում ավտովթարից տուժած երեք քաղաքացիներին տեղափոխում են Հայաստան

Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորված 5 քաղաքացիներից երեքին տեղափոխում են Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «5 վիրավորներից երկուսը ծանր վիճակում են, երեքի վիճակը համեմատաբար լավ է, նրանց հիմա տեղափոխում են Հայաաստան: Այնտեղից իրենք շտապօգնության մեքենայով վիրավորներին բերում են սահման, որտեղից մեր շտապօգնության մեքենան նրանց կտեղափոխի Հայաստան»,- ասաց Ցոլակյանը:

Նա չբացառեց, որ մյուս երկու վիրավորներին էլ հուլիսի 8-ին կամ 9-ին Հայաստան տեղափոխեն սանիտարական ուղղաթիռով:

Ցոլակյանը կարծիք հայտնեց, որ Վրաստանում տեղի ունեցած վթարի մեղավորը վարորդն է:

«Այստեղ սխալը իմ կարծիքով վարորդից է գալիս: Փոքր մեքենա է եղել, որի մեջ 8 մարդ է եղել, բեռնախցիկում երկու երեխա է տեղափոխել: Սա արդեն խոսում է այն մասին, թե ինչքան անզգույշ, անտարբեր վարքագիծ է: Ես կոչ եմ անում բոլորին, որ զգույշ լինեն նման հարցերում»,- նշեց ՀՀ ԱԻ նախարարը: