Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի մշակման հարցում. Հաջիև. «Ազատություն»

«Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում», – գերմանական Berliner Zeitung թերթի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Ադրբեջանը Հայաստանի հետ բարեխղճորեն բանակցություններ է վարում տարբեր հարթակներում՝ հանուն տարածաշրջանում երկար սպասված խաղաղության։ Մենք իրոք հավատում ենք, որ խաղաղ համաձայնագիր ստորագրելու պատմական հնարավորություն է առկա, և մենք չպետք է մսխենք այն», – ասել է Հաջիևը՝ նշելով, սակայն, որ դեռևս առկա են մի քանի չլուծված հարցեր։

«Առայժմ բարդ է խոսել պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետների մասին, քանի որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցություններ են անհրաժեշտ», – հավելել է ադրրբեջանցի պաշտոնյան։