Փաշինյանի ուղերձից հասկացվում է,որ հայ-ռուսական հարաբերություններում առկա է ճգնաժամ.Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաշինյանի խոստովանությունը

Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ:

Նիկոլ Փաշինյան
(հատված Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով արված շնորհավորական ուղերձից)

Փաշինյանի այսօրվա ուղերձի միայն այս նախադասությունը բացահայտում է, թե ինչպիսի ինստիտուցիոնալ ճգնաժամ է առկա հայ- ռուսական հարաբերություններում:
Վարչապետն, ըստ էության, ակնարկում է Երևանի նկատմամբ մոսկովյան ճնշումները մասին:
Ինչո՞ւ է Երևանը խնդիրների մասին բարձրաձայնում՝ դրանք դիվանագիտական հարթության վրա լուծելու փոխարեն: Ենթադրություններ անել չեմ ուզում՝ բավարար տեղեկատվության բացակայության հետևանքով»։