Ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ կկայանա

Հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի։ «ՀՀ Սահմանադրության 100-րդ և Ազգային ժողովից տեղեկացնում են, որ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին` ժամը 16:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Նիստի օրակարգում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններն են. արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններինն է։