Ճշգրտված տվյալ․ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե մահացել է, այլ վիրավորում է ստացել

Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ երեկոյան Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրետակոծության հետևանքով մայրաքաղաքին մերձ Շոշ գյուղի բնակիչը մահացել է։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը իր հերթին հայտնել է, որ նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Համայնքին հացվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են: