Կողոպուտ՝ փոստային բաժանմունքում

Կողոպուտ՝ փոստային բաժանմունքում
Կողոպուտ՝ փոստային բաժանմունքում

Նոյեմբերի 30-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ահազանգ է ստացվել, որ Դավիթ Մալյան փողոցում գտնվող «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության փոստային բաժանմունքում կողոպուտ է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.30-ի սահմաններում դիմակավոր անձը մուտք է գործել փոստային բաժանմունք և բացահայտ հափշտակելով ինկասացիոն պարկը, որի մեջ եղել է 1.354.000 դրամ` դիմել է փախուստի:

Կատարվում է նախաքննություն:

© Medialab.am