Էդմոն Մարուքյանը հանդիպել է Կապանի քաղաքապետի հետ քննարկել է վերջին շրջանի մարտահրավերները

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հանդիպեցի Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին: Մանրամասն քննարկեցինք վերջին շրջանի մարտահրավերները և դրանց դիմակայելու մեր հաստատակամությունը:

Մեր հանդիպման արդյունքում քննարկված գաղափարները կդառնան օրենսդրական նախաձեռնություններ ու կառավարության որոշումների առաջարկներ» ։