Air Arabia ավիաընկերությունը Շարմ Էլ Շեյխ-Երևան-Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր կիրականացնի

Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 25-ից կմեկնարկի Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր:Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։