Առաքել Մովսիսյանը սնանկ է ճանաչվել․ Factor.am

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Առաքել Մովսիսյանը սնանկ է ճանաչվել, գրում է Factor.am-ը։

Սնանկության դատարանը՝ դատավոր Բագրատ Մկրտչյանի նախագահությամբ, արգելանք է դրել Մովսիսյանի գույքի վրա։ Նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, հայցում նշելով, որ Առաքել Մովսիսյանը ավելի քան 26 միլիոն 773 դրամ պարտք ունի բանկին, որը պայմանագրային պարտավորություններին համապատասխան չի վճարվել։

Դատարանն օգոստոսի 17 վճռով բավարարել է Մովսիսյանի հայցը և սնանկ ճանաչել նրան, իսկ հօգուտ բանկի՝ պարտավորեցրել նախկին պատգամավորին 100 հազար դրամ վճարել՝ որպես պետական տուրքի փոխհատուցման գումար։