Արցախում ավելի քան 20 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են ավելի քան 20 ուխտավորի անվտանգությունը, որոնց Ստեփանակերտ քաղաքից ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք և հետ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Արցախում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։