Իրանի դեսպանի ապտակը Հայաստանի իշխանությանը

Իրանի դեսպանի ապտակը Հայաստանի իշխանությանը
Իրանի դեսպանի ապտակը Հայաստանի իշխանությանը

Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ հայ-իրանական տնտեսական գործակցության բանկային խոչընդոտները վերանան, եւ հույս ունենք, որ առաջիկայում դա հնարավոր կլինի: Այդ մասին Երեւանում հայտարարել է Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին, ով հանդիպել է հայաստանցի լրագրողներին:

Դեսպանը նշել է, որ բանկային խնդիրներն են օրինակ պատճառ եղել, որ արգելակվի Մեղրիի համատեղ ՀԷԿ-ի շինարարությունը: Դեսպանը նշել է, որ խոսքը 500 միլիոն դոլարի մասին է եւ եթե բանկային պատժամիջոցները Իրանի հանդեպ հաղթահարվեն, ապա հնարավոր կլինի այդ ամենն իրականացնել:

Լրագրողները հետաքրքրվել են նաեւ գազի գնի վերաբերյալ: Իրանի դեսպանը հայտարարել է, որ «մինչեւ այժմ բացի գազ-էլէներգիա բարտերի մասին խոսակցությունից, մենք այլ քննարկում գազի ձեռքբերման չենք ունեցել: Իսկ այդ պայմանավորվածությունն էլ մի քանի տարի առաջ է եղել եւ մենք հավատարիմ ենք դրան»:

Դեսպանն ասել է նաեւ, որ Հայաստանի իշխանությունն իրենց հետ դեռեւս չի ունեցել գազ գնելու վերաբերյալ այլ խոսակցություն:

«Մենք մշտապես պատրաստ ենք եղել, դա նոր բան չէ», հայտարարել է դեսպանը Հայաստանին գազ մատակարարելու վերաբերյալ իր հայտարարության մասին: «Երբ Հայաստանը գտնվել է ծանր վիճակում եւ անհրաժեշտ է եղել օգնություն, մենք անմիջապես օգնության ձեռք ենք մեկնել: Հայաստանի հետ մենք լավ հարաբերություն ունենք եւ անհրաժեշտ պահերին երբ պետք է եղել, մենք օգնություն ցուցաբերել ենք: Հենց անցյալ տարի ձմռանը Հայաստանի կառավարությունը դիմեց մեզ, որպեսզի Հայաստան առաքվող գազի ծավալները մենք ավելացնենք: Մեզ համար շատ դժվար էր այդ ժամանակ կարգավորել շուկայի խնդիրները, բայց մենք ավելացրինք», հայտարարել է Իրանի դեսպանը:

Լրագրողները հարցրել են դեսպանին նաեւ խողովակաշարի եւ տրանզիտային հնարավորության մասին:

Ամենեւին էլ փակված չէ այդ խնդիրը, հնարավոր է, որ մի քանի տարի հետո Հայաստանի ենթակառուցվածքները կընձեռեն այդ հնարավորությունները, եւ մենք կկարողանանք  գազ տարանցել Հայաստանով եւ Հայաստանն էլ կշահի դրանից, հայտարարել է դեսպանը:

Լրագրողները խնդրել են դեսպանին այդուհանդերձ հստակեցնել գազի գինը, արդյոք այն կլինի ռուսականից ավելի էժան: «Գիտեք, ես կարծում եմ, որ դրա համար անհրաժեշտ է բանակցել Իրանի գազի ազգային ընկերության հետ», հայտարարել է դեսպանը, սակայն ասել է նաեւ, որ մեկ ամիս առաջ էներգետիկայի նախարար Մովսիսյանի իրանական այցի ընթացքում Իրանի նավթի նախարարը տեղեկացրել է, որ իրենք հավատարիմ են այն պայմանավորվածությանը գազի վերաբերյալ, որ կայացվել է սկզբից: Այդ պայմանավորվածությունը, ըստ դեսպանի, որեւէ կերպ չի փոխվել: Կարդալ ավելին