Նախազորակոչային տարիքի պատանիները կայցելեն զորամասեր` ծանոթանալու զինվորական կյանքին

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա և «Երիտասարդության կամք» կազմակերպությունների համագործակցությամբ տարեսկզբից մեկնարկել է «Ընտանիք-բանակ-դպրոց» ծրագիրը, որի եզրափակիչ փուլը տեղի կունենա վաղը` Հայաստանի Ազգային գրադարանում:

Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Երիտասարդության կամք» ռազմահայրենասիրական-երիտասարդական կազմակերպության նախագահ Աննա Գրիգորյանը` հավելելով, որ վաղը հայտնի կլինեն ծրագրի «Լավագույն ընտանիք», «Լավագույն դպրոց» «Լավագույն աշակերտ» անվանակարգերի հաղթողները. «Ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշակերտները հաջորդ տարի կմասնակցեն մեր ծրագրերին եւ կայցելեն զորամասեր` տեղում ծանոթանալու զինվորի առօրյային եւ կենցաղին: Ծրագիրը 2013թ-ից ավանդական է լինելու, պետք է ներգրավենք նաեւ մարզերը եւ Ջավախքը»: Կարդալ ավելին