Շրջակա միջավայրի նախարարությունը սեպտեմբերի 4-ին կպատասխանի՝ Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ պետք է, թե՞ ոչ

Շրջակա միջավայրի նախարարությունը սեպտեմբերի 4-ին կպատասխանի՝ Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ պետք է, թե՞ ոչ
Շրջակա միջավայրի նախարարությունը սեպտեմբերի 4-ին կպատասխանի՝ Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ պետք է, թե՞ ոչ

Շրջակա միջավայրի նախարարությունն այս օրերին վերլուծություն է իրականացնում և սեպտեմբերի 4-ին կտա եզրակացություն՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման համար նոր ՇՄԱԳ պետք է անցկացվի, թե՞ ոչ: Այս մասին «Էլարդ» ընկերության փորձագետների հետ տեսակապով քննարկման ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարին հարցրեց՝ փորձագիտական եզրակացությունը, փաստաթղթերը և այս քննարկումը բավարա՞ր են արդյոք, որպեսզի Շրջակա միջավայրի նախարարությունը գա միանշանակ եզրակացության:

Էրիկ Գրիոգրյանն ասաց, որ պատասխանը սեպտեմբեի 4-ին կտան, որովհետև վերլուծում են տարբեր հարցեր:

«Վերլուծում ենք օրենքի համապատասխանության մասով: Այսինքն՝ այս եզրակացությունը և քննարկումները մեզ տալիս են բովանդակային տեղեկատվություն թերությունների կամ ռիսկերի մասին, սակայն բովանդակայինից դուրս նաև իրավական շրջանակ կա, որը ՀՀ օրենսդրությամբ ֆիքսված է: Շատ ինտենսիվ աշխատում ենք: Նաև ասեմ, որ նախկինում նախագիծը չի ուղարկվել ԳԱԱ, չնայած, որ օրենքով ակադեմիան համարվում է կառավարության պաշտոնական խորհրդատուն գիտական հարցերով: Եվ ակադեմիայի ինստիտուտները պարտավոր էին տալ գնահատականներ նախագծի վերաբերյալ: Դա նույնպես ներառված է, մինչև ամսի 4-ը կամփոփենք, ձեզ կներկայացնենք»,- նշեց Էրիկ Գրիգորյանը: