Եվրամիությունը կաջակցի Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը. «Ազատություն»

Եվրամիությունը կաջակցի Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը. «Ազատություն»
Եվրամիությունը կաջակցի Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը. «Ազատություն»

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատության»-ն ասել է, որ Եվամիությունը և Գերմանիան, Շվեդիան ու Միացյալ Թագավորությունը առանձին հայտարարել են Հայաստանին` ընտրությունների հետ կապված ֆինանսական աջակցության մասին:

«Դա շատ ուժեղ հայտարարություն է: Տեղեկացնեմ ձեզ, որ դեպի Հայաստան դրսից եկող աջակցության ողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն Եվրամիությունն և երեք անդամ պետությունները։ Չեն լինելու ոչ՛ ամերիկյան փողեր, ոչ՛ ճապոնական փողեր: Դա շատ կարևոր է, դա հայտարարություն է և, անկեղծ ասած, ես իսկապես շատ հպարտ եմ մեզ համար, որովհետև Եվրամիությանը սովորաբար շատ ժամանակ է անհրաժեշտ լինում, բայց մենք միշտ մեր մտքի ծայրում ունեցել ենք, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի շուտ: Այնպես որ, մենք գումար ենք նախատեսել»,- ասել է Սվիտալսկին։

Նրա խոսքով, ըստ էության, Հայաստանի կառավարության ներդրմամբ բոլոր կարիքները բավարարված են: Չափանիշներն էլ, ինչպես նշում է ԵՄ դեսպանը` նույնն են, ինչ 2017 թվականին`ընտրողների նույնականացումն ու տեսախցիկները: «Կան որոշ լոգիստիկ դժվարություններ, քանի որ ՄԱԿ-ի համար այս կարճ ժամանակահատվածը դժվարություն է ներկայացնում: Բայց նրանք մեզ ասում են, որ պատրաստ են դա անել: Կլինեն լրացուցիչ ծախսեր», – ասել է Սվիտալկին: