Զարուհի Փոստանջյան. «Ջհանգիրյանը ոչ միայն շատ լավ է ճանաչում Գելին, այլ ինքը ապօրինությունների գլխավոր հեղինակն է»

Զարուհի Փոստանջյան. «Ջհանգիրյանը ոչ միայն շատ լավ է ճանաչում Գելին, այլ ինքը ապօրինությունների գլխավոր հեղինակն է»
Զարուհի Փոստանջյան. «Ջհանգիրյանը ոչ միայն շատ լավ է ճանաչում Գելին, այլ ինքը ապօրինությունների գլխավոր հեղինակն է»

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մատաղիսի գործի քննությունը: Հիշեցնենք, որ 27-ամյա երեք երիտասարդներ` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը 9 տարի շարունակ մեղադրվում են 2003 թվականի դեկտեմբերի 24-ին ԼՂ-ի Մատաղիս զորամասում ժակետային զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանին և Ռոման Եղիազարյանին սպանելու մեջ: Նրանց դատավճիռը կհրապարակվի ամսի 18-ին:

Նախքան դատական նիստի սկսվելը այսօր բողոքի ակցիա տեղի ունեցավ դատարանի շենքի դիմաց, որին մասնակցում էին տարբեր իրավապաշտպաններ, հ/կ-ների ներկայացուցիչներ, ովքեր պահանջում էին գտնել իրական մարդասպանին ու անմեղ ճանաչել երիտասարդներին:

Վերջիններս անեծքներ էին հնչեցնում նաև նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հասցեին, ով ըստ նրանց, այս գործի քավորն է: Նշենք, սակայն, որ պարոն Ջհանգիրյանը օրերս http://www.galatv.am-ին տված հարցազրույցում ասել էր.«Գագիկ Ջհանգիրյանը մեղավորություն չունի, թող հանցագործները գտնվեն եւ պատժվեն»: Ավելին, նախկին զինդատախազը նշել էր նաև, որ ինքը չի ճանաչում այս գործի գլխավոր կասկածյալին` Մատաղիսի զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանին (մականունը Գել է), որին մեղմ պատիժ սահմանելու համար իրեն ժամանակին գրություն էր ուղարկել ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Գել է, աղվես է, ինչ է, ես չեմ հիշում բնականաբար, բայց կարող եմ ասել, որ եղել է կապիտան»,- ասել էր Գագիկ Ջհանգիրյանը: Կարդալ ավելին