Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է ՀՀԿ-ի հակազգային քայլը

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է ՀՀԿ-ի հակազգային քայլը
Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է ՀՀԿ-ի հակազգային քայլը

Եվրոպայի հայերի համագումարը, Եվրոպայում ապրող մեր հարյուրհազարավոր հայրենակիցները եւ ընդհանրապես Սփյուռքը իր ճնշող մեծամասնությամբ  խստիվ դատապարտում է ՀՀԿ-ի վերջին հակաժողովրդական հակապետական, հուսահատ ու դավաճանության հասնող քայլը՝ Ազգային Ժողովում վարչապետի ընտրության ընթացքում ժողովրդի կամքին հակառակ քվեարկության համար:

Ցավոք ՀՀԿ-ն իր նեղ կլանային շահերը ազգային եւ պետական շահին գերադասելով՝ մի անգամ եւս ապացուցեց որ հանդիսանում է մեր հայրենիքի զարգացման եւ բարգավաճման ամենամեծ խոչնդոտը եւ արգելքը:

Մի հիսուն հոգիանոց խմբակ երես թեքելով ժողովրդից, դեռ սին կերպով հույս է փայփայում հետ տանել պատմության անիվը:

Նրանք  այժմ ամենամեծ հարվածն են ուզում հասցնել մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին:

Լինենք զգոն, եւ անսասան կամքով պայքարը  հասցնենք իր հաղթական վերջնական ավարտին:

Եվրոպայի Հայերի Համագումար

Ուփսալա, Շվեդիա

1 մայիս 2018 թ.
[email protected]
www.aaeurop.com