«Երբ կյանքում զգաս, որ ընկել ես ամենացածր մակարդակի, ամենախորը անդունդի մեջ, ապա գոտեպնդվիր, քո ընթացքի միակ ուղղությունը լինելու է վերելք»․ Քաշաթաղի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար

ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Ստեփան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ԲԱՅՑ ՄԵՆՔ ՀԱՎԵՐԺ ԵՆՔ ՄԵՐ ԼԵՌՆԵՐԻ ՊԵՍ,ԴՈՒՔ ՀՈՂՄԵՐԻ ՊԵՍ ԿԿՈՐՉԻՔ ՎԱՅՐԱԳ

Երբ կյանքում զգաս, որ ընկել ես ամենացածր մակարդակի, ամենախորը անդունդի մեջ, որից ցածր այլևս չկա, ապա գոտեպնդվիր։ Քանի որ այդ պահից սկսած քո հաջորդ քայլը լինելու է միայն վեր։ Քո ընթացքի միակ ուղղությունը լինելու է վերելք։

Այս պատերազմը հայ ազգի հազարամյա գոյապայքարի ընդամենը մեկ դրվագ է։ Այդ գոյապայքարում եղել են և՛ մեծ հաղթանակներ, և՛ մեծ ողբերգություններ, ինչպիսին էր Մեծ Եղեռնը։ Սակայն այդ մեծագույն ողբերգությունից հետո մենք կարողացել ենք բարձրանալ և հասնել մեծ հաղթանակների։ Այդպես է լինելու նաև հիմա։ Անհաջող ավարտ ունեցավ ընդամենը մեկ, թեև կարևոր դրվագ։ Բայց գոյապայքարը դեռ շարունակվում է։

Ուրեմն, բոլորս ի գործ։ Աշխատենք ավելի խելացի, լինենք ավելի նվիրված, սովորենք նախկին սխալներից։ Եվ ավելի ուժեղ և պատրաստված կմտնենք մեր գոյապայքարի մյուս դրվագ և կհաղթենք։

ԱՅՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ»։