ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Առուշ Առուշանյանի հոր հետ առնչվող քրեական գործը․ Factor.am

Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Գորիս համայնքում ՏԻՄ ընտրություններին ընտրակաշառք տալու և ստանալու քրեական գործը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՔԾ-ից։

Factor.am-ի տեղեկություններով գործն առնչվում է համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին։

Նշենք, որ այս գործի շրջանակում հոկտեմբերի 17-ին իրավապահները խուզարկություն էին իրականացրել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում, որտեղից առգրավվել էին մի շարք փատաթղթեր և նամակներ։