Ստեփանակերտում նոր բազմաբնակարան շենք է կառուցվում

Ստեփանակերտի Ա.Առաքելյան փողոցում՝ նախկին 6֊րդ դպրոցի տարածքում բնակելի բազմաբնակարան շենք է կառուցվում։

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեցին ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ շենքը կունենա երկու մասնաշենք՝ 30 բնակարաններով, որոնցից 22֊ը երկու սենյականոց, 8֊ը ՝երեք սենյականոց։Մասնաշենքերը կունենան երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկեր։ Բնակարանները կհամապատասխանեն ժամանակակից բոլոր պայմաններին։ Նախատեսվում է նաև բարեկարգել հարակի ց տարածքը։

May be an image of դրսում

« Առաջին մասնաշենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ, իսկ երկրորդը՝ 2022թվականին։Կապալառուն « Շինվեր պլյուս» ընկերությունն է։ Աշխատանքներն ընթանում են “Հայաստան” համայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

May be an image of դրսում

Բնակարանները կտրամադրվեն արցախյան 44֊օրյա պատերազմի ընթացքում ներքին տեղահանված ընտանիքներին», ֊ մեզ հետ զրույցում նշել է ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։