Խորհրդարանական ընդդիմության գլխավորությամբ շուրջ մեկ ամիս շարունակվող անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիները արգելափակել են Հայաստանի նախագահի նստավայրը, որը գտնվում է Բաղրամյան պողոտա 26 հասցեում:
Նրանց շարքերում է նաև Ռոբերտ Քոչարյանի որդին: Առավոտյան ընդդիմադիր պատգամավորների գլխավորությամբ դեպի Բաղրամյան 26 քայլերթը մեկնարկել էր Ֆրանսիայի հրապարակից:
Այս պահին (ժամը 09:44-ին) ազգային-ազատագրական երգերի հնչյունների ներքո ակցիայի մասնակիցները պարում են:
Երեկ այս ակցիայի մասնակիցները արգելափակել էին Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը:
Ընդդիմությունը, հիշեցնենք, պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ուղիղ եթերը՝ Factor.am-ի