Գորիս-Սիսիան 8-10-րդ կմ ճանապարհը միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կուտակված է մոտ 40 մեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 13։30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մ-2 միջպետական ավտոճանապարհի՝ Գորիս-Սիսիան 8-10-րդ կմ ճանապարհը (Հարժիս-Շինուհայր հատվածը) միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կա կուտակված մոտ 40 տրանսպորտային միջոց։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։