Եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճանի պայմաններում, կարող է տրամադրվել լրացուցիչ ընդմիջում․ ԱԱՏՄ

Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Համաձայն օրենքի՝

հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում.

հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան Ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան Ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում.

լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով.

լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքը կարգավորվում է նաև ՀՀ առողջապահության նախարարի 756-Ն (2005 թ. https://bit.ly/3zdSObl),

842-Ն (2005 թ. https://bit.ly/3INB2yJ), 27-Ն (2010 թ. https://bit.ly/3aKbaHJ), 15-Ն (2012 թ. https://bit.ly/3zdlbq5) հրամաններով։