Տեխնոլոգիական ոլորտի գաղափարները կստանան աջակցութուն. ԲՏԱ նախարարությունը մանրամասնում է ծրագրերը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման 3 ծրագրով ֆինանսական աջակցություն կտրամադրվի տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին: 

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, ներկայացնելով ծրագրերի մանրամասները, նշեց, որ յուրաքանչյուր ծրագրով աջակցության չափը տարբեր է:

Մասնավորապես, աջակցության առաջին ծրագրով նախատեսված է տրամադրել մինչև 10 մլն դրամի չափով դրամաշնորհ: Այս ծրագրով նախատեսված դրամաշնորհից օգտվելու համար կարող են դիմել մինչև երկու տարի գործունեություն ծավալողավելի երիտասարդ ընկերությունները:  Ընկերությունները կարող են դիմել՝ ունենանալով նոր պրոդուկտներ ստեղծելու ծրագրեր: Գաղափարները, առաջարկները պետք է միտված լինեն նոր մարտահրավերների չեզոքացմանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։