Վթար Երևանից Մուսալեռ գյուղ տանող ճանապարհին․ կա զոհ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 13։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանից Մուսալեռ գյուղ տանող ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1974 թ.) բախվել է կայանած «Nissan Elgrand» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաներին․ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, Ա․ Ն․-ի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։