Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

Փետրվարի 12-ին Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի գյուղապետի տեղակալը մի խումբ մարդկանց հետ քարոզչական նյութերի համար սահմանված տեղերից հավաքել է ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի քարոզչական նյութերը` հիմնավորելով, թե իբր դրանց համար վճարում չի կատարվել:

Սա այն պարագայում, երբ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի նման նյութերը փակցնելն ու տեղաբաշխելն անվճար է: Հետաքրքիրն այն է, որ նույն տեղում փակցված նախագահի մյուս թեկնածուների` Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական նյութերը նույն մարդիկ ձեռք չեն տվել: Միջադեպի առնչությամբ համապատասխան բողոք է ներկայացվել ոստիկանություն: Կատարվածը դիտարկում ենք իբրեւ վերջին շրջանում Հրանտ Բագրատյանի քարոզարշավի խոչընդոտման փորձ` կապված նրա օրեցօր աճող վարկանիշի ու ընդդիմադիր կեցվածքի հետ: Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը դատապարտում է գյուղապետի տեղակալի այս հակաօրինական արարքը եւ իրավապահ մարմիններից պահանջում նախագահի բոլոր թեկնածուների համար քարոզչության հավասար պայմանների ապահովում:

 

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ