Միջգերատեսչական հաձնաժողովն առայժմ հաստատել է Գեղարքունիքի մարզից ներկայացված 45 սուբվենցիոն ծրագրերի հայտ

Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 15-ին կայացած հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել եւս 12 սուբվենցիոն ծրագիր: Այս պահի դրությամբ հանձնաժողովի կողմից հաստատվել է 45 ծրագրային հայտ, 91 ծրագրային հայտ դեռ սպասում են քննարկման եւ հաստատման:

Հավանության են արժանացել սուբվենցիաներ ստանալու համար մարզի Ծաղկունք համայնքի «Ճաշարանային մասնաշենքի ներքին հարդարման կապիտալ վերանորոգում /2-րդ փուլ/», Ծովինար համայնքի «3-թ. 19 փ. 330մ. և 4թ. 3փ. 100 մ. առուների կառուցում LR-4 վաքերով», Ծովագյուղ համայնքի «Ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ», Նորակերտ համայնքի «Մանկապարտեզի տանիքի վերանորոգում», Գավառ համայնքի «Բբշ մուտքերի, տանիքի կապիտալ վերանորոգման և ջերմամեկուսացման աշխատանքներ», «Գավառ համայնքի թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում», «Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից և Արծրունի եղբայրների արձանի հարակից այգիների հիմնանորոգում և Հացառատ ու Արծվաքար թաղամասերում խաղարանների կառուցում», «Գավառ համայնքի Բուռնազյան փողոցի կապիտալ վերանորոգման աշխատանքներ», «Գավառ քաղաքի մշակույթի տան շենքի մի հատվածի հիմնանորոգում», «Գավառ քաղաքում կանգառների և գովազդային վահանակների տեղադրում», Ծովինար համայնքի «Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում», Լանջաղբյուր համայնքի «Վ. Մամիկոնյան և Մաշտոցի փողոցների ասֆալտապատում» ծրագրերը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերը նշված համայնքներում աշխատանքներ իրականացնելու նպտակով համայնքապետարանները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջիկայում կհայտարարեն ծրագրերի իրականացման մրցույթները:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։