Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում գործունեություն իրականացրած 521 հարկ վճարողների տրամադրվել են շուրջ 197 մլն դրամ գումարի չափով արտոնություններ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած 521 հարկ վճարողների տրամադրվել են շուրջ 197 մլն դրամ գումարի չափով արտոնություններ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի պետական եկամուտների կոմիտեից:

ԱՀ կառավարության 2021թ. մարտի 23-ի N 244-Ա որոշմամբ հաստատվել է «Պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրածհարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորությունների կատարումից ազատվող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը»:

Ցանկում ընդգրկված են 521 հարկ վճարողներ, որոնք ազատվել են հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված 196,961.3 հազար դրամ գումարի չափով պարտավորությունների կատարումից: