Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները Բաքվում եռակողմ նիստ կանցկացնեն․ նրանք կայցելեն նաև Շուշի.Factor

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում այսօր առաջին անգամ տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո էլ սպասվում է, այսպես ասած, Բաքվի հռչակագրի ստորագրումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին արդեն Բաքու են ժամանել թուրքական ու պակիստանյան պատվիրակությունները՝ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Գեյսարի գլխավորությամբ։

Նշենք, որ այցի շրջանակում թուրք և պակիստանցի պատվիրակները կայցելեն նաև Արցախի գրավյալ տարածքներ, այդ թվում՝ հայկական Շուշի։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ թուրք-պակիստանյան պատվիրակության կազմում շուրջ 60 մարդ կա։

Ի դեպ, մինչ այս ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, որ համատեղ հռչակագիրը ստորագրվելու է Շուշիում։

Այս մասին հայտնում է Factor.am-ը