Իսպանիայի կառավարության նախագահը շնորհավորական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք․

Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ Իսպանիայի կառավարությունը պատրաստակամ է զարգացնել հարաբերություններն ինչպես Իսպանիայի և Հայաստանի, այնպես էլ՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև»,-նշել է Իսպանիայի կառավարության նախագահը։