Վահան Բադասյանի վիճակը բավարար է. սկսել է քայլել, խոսել. բժիշկ․ Factor TV

Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում:

Factor TV-ի հետ զրույցում Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժության գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը տեղեկացրեց. «Վահան Բադասյանի վիճակը բավարար է. երեկ Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր բաժանմունք: Նա սկսել է քայլել, շփվել: Բժշկի խոսքով՝ այս շրջանում նոր վիրահատության կարիք չկա, ավելի շատ վերականգնողական բուժում է լինելու»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։