Զելենսկին ակնկալում է, որ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավորները կպատժվեն

Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պնդում է, որ Իրանը ամբողջությամբ պետք է ընդունի մեղքը Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի խոցման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զելենսկին այս մասին գրառում է  կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այս առավոտը լավը չէր, բայց այն բերեց ճշմարտություն: Դեռ միջազգային հանձնաժողովի աշխատանքների ավարտից առաջ  Իրանը իրեն մեղավոր ճանաչեց ուկրաինական ինքնաթիռի խոցման համար: Բայց մենք պնդում ենք, որ Իրանն ամբողջությամբ ընդունի մեղքը:

Մենք Իրանից ակնկալում ենք լիարժեք և բաց հետաքննության պատրաստակամություն, մահացածների մարմինները վերադարձ, փոխհատուցման վճարում, դիվանագիտական ուղիներով պաշտոնական ներողություն, ակնկալում ենք, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Զելենսկին: