ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ նոյեմբերի 16-ին, զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱՄՆ պետդեպի կայքից: Ըստ հաղորդագրության՝ խոսակցության թեման է եղել հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցություններին ուղղված հարցերը։
Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին պահպանել հրադադարը և սահմանին թույլ չտալ սադրանքներ: