Վանաձոր քաղաքում 24 ժամով կասեցրել են մի շարք շինանյութի առևտրի կետերի և բենզալցակայանների գործունեությունը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները Վանաձոր քաղաքում 24 ժամով կասեցրել են մի շարք շինանյութի առևտրի կետերի և բենզալցակայանների գործունեությունը, որտեղ խախտումներ են դիտարկվել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված:

Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։