Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր․ Փաշինյան

Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ ռազմական և պաշտպանական գործընկերության շրջանակում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո՝ ընդգծելով, որ գործարքը կնպաստի Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։