Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի սիրելի հայրենակիցնե’ր,
Շնորհավորում ենք Շուշիի ազատագրման, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ:
Փառապանծ հաղթանակներն անհնար է պատկերացնել առանց ազատ ապրելու` մեր ժողովրդի աննկուն կամքի և ռազմական տաղանդի:
Շուշիի ազատագրումը բեկումնային նշանակություն ունեցավ Արցախյան պատերազմում: Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի ազատագրության մարտերում զոհված քաջորդիներին:
Մեր պարտավորությունն է զարգանալ առանց զիջելու՝ կերտելով Հզոր, Արդար և Միացյալ Հայաստան:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին