Սա պարզել են Գիտությունների ազգային ակադեմիայի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մասնագետները՝ ուսումնասիրելով Կապանի ու Քաջարանի շրջակա միջավայրը:
Սյունիքի մարզի Կապան եւ Քաջարան համայնքների բնակիչների շրջակա միջավայրը մարդու առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «ԷկոլոգանՈՈսֆերային» հետազոտության կենտրոնի գիտնականները 4 տարի է՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մասնագետների հետ մեկտեղ հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ սյունեցիների մտահոգություններն իսկապես լուրջ հիմքեր ունեն: Այս բնակավայրերն իրենց հարակից տարածքների հետ միասին ունենալով բազմազան մետաղների շոշափելի պաշարներ՝ նաեւ իրենց վրա կրում են ընդերքի հարստությունների արդյունահանմանն ուղեկցող անցանկալի հետեւանքներ։ Երկու կառույցների բնապահպանների առօրյա հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ծանր մետաղներ, որոնք օդում, ջրում եւ հողում վտանգահարույց են բոլոր կենդանի օրգանիզմների հանար։ Նշենք, որ ծանր մետաղները նրանք են, որոնք Մեդելեեւի պարբերական աղյուսակում իրենց ատոմական կշռով գերազանցում են երկաթին։ Բայց գիտահանրամատչելի գրականության մեջ ծանր մետաղները դիտվում են առաջին վտանգավորության մետաղներ, դրանք են՝ կապարը, մկնդեղը, սնդիկը, կադմիումը եւ քրոմը։
Վտանգն առավել շոշափելի է մետաղական պոչամբարները ծածկող բնահողում եւ պոչամբարներից հոսող ջրերում։ Իսկ հիշյալ վայրերում կան այգիներ, բանջարանոցներ եւ արոտավայրեր, որտեղ արածում են հարյուրավոր ընտանի կենդանիներ։ Կարդալ ավելին