Նպատակ ունենք ձևավորել 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ․ Բարբարա Ջեյմս. Factor

«Մենք աջակցում ենք կոռուպցիայի կանխարգելման նպատակով միջոցառումների իրականացմանը»,- այս մասին «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունն ու ԿԿՀ-ի դերը» թեմայով աշխատաժողովի մեկնարկին նշեց Հայաստանի բարեվարքություն ծրագրի ղեկավար Բարբարա Ջեյմսը։

«Այսօրվա մեր ծրագրի նպատակն է բարձրացնել լրագրողների իրազեկվածությունը և ընկալումը բարեվարքության և հակակոռուպցիոն համակարգերի վերաբերյալ, որոնք ուզում ենք հիմնել Հայաստանում, օգնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին զինվել անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով, որպեսզի կարողանան իրենց աշխատանքը պրոֆեսիոնալ մակարդակով կատարել, ինչպես նաև կարողանալ պատասխանատվություն դրսևորել և փոխանցել ճիշտ ինֆորմացիա բարեվարքության և հակակոռուպցիոն հարցերի վերաբերյալ»,- նշեց Բարբարա Ջեյմսը։

Հայաստանի բարեվարքություն ծրագրի ղեկավարի խոսքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և նրա գործընկերները նպատակ ունեն լրագրողներին հնարավորություն տալ դեր խաղալու բարեվարքության թափանցիկության, հաշվետվողականության գործընթացում։ «Նպատակ ունենք ազդեցություն գործել հանրային ընկալման վրա և ձևավորել 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ»,- ընդգծեց Ջեյմսը։

Մանրամասները՝ Factor-ի տեսանյութում։