Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտա էր գնացել՝ զրուցելու բերման ենթարկված ուկրաինացի երաժիշտների հետ

Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտա էր գնացել՝ զրուցելու բերման ենթարկված ուկրաինացի երաժիշտների հետ
Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտա էր գնացել՝ զրուցելու բերման ենթարկված ուկրաինացի երաժիշտների հետ

Հյուսիսային պողոտայում այսօր երեկոյան կայացել է «Համերաշխություն փողոցային երաժիշտներին» ակցիան, որը կազմակերպվել էր՝ ի աջակցություն երեկ երեկոյան բերման ենթարկված ուկրաինացի երաժիշտների:

Երեկոյան Հյուսիսային պողոտա են այցելել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Օսիպյանը մոտեցել է ուկրաինացի երաժշտին, զրուցել նրա հետ, հետաքրքրվել՝ արդյոք նա որևէ պահանջ ունի ոստիկանության նկատմամբ, նաև հորդորել է ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելի ցածր նվագել, իսկ երեկոյան ժամը 23:00-ից հետո դադարեցնել նվագելը՝ բնակիչների անդորրը չխաթարելու համար:

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանները թևերը ոլորելով բերման էին ենթարկել Հյուսիսային պողոտայում նվագող՝ Ուկրաինայի երկու քաղաքացիների։

Կատարվածն արձանագրել և «Հալածանք Հյուսիսային պողոտայի երաժիշտների հանդեպ» վերնագրով գրառումով տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը։ Այն դժգոհության ալիք էր բարձրացրել սոցցանցերում: