Մեզ արդար Հայաստան է պետք, որտեղ յուրաքանչյուր ոք պետք է հավասար լինի օրենքի առաջ և պատասխան տա իր արածների համար. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Մեր երկրում շատ կարևոր գործընթացներ են տեղի ունենում:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ Բոլորը հավասար են օրենքի առջև:

Եվ եթե կա իրավական խնդիր, կա ենթադրյալ հակաօրինական արարքի վերաբերյալ տեղեկություններ կամ փաստեր, ապա այդ փաստերը պետք է ստուգվեն, որոնց արդյունքների հիման վրա պետք է տրվեն համարժեք և օրենքով սահմանված իրավական գնահատականներ:

Միաժամանակ, ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի բացառապես օրենքի և օրինականության հիման վրա՝ հետագայում որևէ շահարկում բացառելու համար:

Ուշի ուշով հետևելով ընթացող գործընթացներին՝ մեկ անգամ ևս համոզվում եմ, որ այլընտրանք չկա, մեզ ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ է պետք, որտեղ յուրաքանչյուր ոք պետք է հավասար լինի օրենքի առաջ և յուրաքանչյուր ոք պատասխան տա իր արածների համար:

Սա է իմ պատկերացրած ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության տեսլականը:

Անհրաժեշտության դեպքում առավել մանրամասն կներկայացնենք մեր դիրքորոշումը ընթացող գործընթացների վերաբերյալ»: