Վրաստանում մարտին 4,2% գնաճ է եղել

«Aliq.ge»-ն գրում է.

Վրաստանի GeoStat վիճակագրական ծառայության տվյալներով` Վրաստանում ինֆլյացիայի մակարդակը մարտին կազմել է 4,2 տոկոս, տարեկանը` 7,2%:

Ամենամեծ աճը գրանցվել է կոմունալ ծառայությունների ոլորտում. ջրամատակարարումը  թանկացել է  58,0%-ով, էլեկտրաէներգիան ու գազը` 51,4%.-ով: Հունվար-փետրվարին կառավարությունը սուբսիդավորել է այս տարբերությունը, մարտից սուբսիդավորումը չեղարկվել է:

2021-ին 5,7 տոկոսով թանկացել են ոչ ալկոհոլային խմիչքները,  կոմունալ ծառայությունները թանկացել են 7,6%, առողջապահականը` 13,6%-ով, կահույքն ու կենցաղային իրերը` 12%-ով,  տրանսպորտը` 5,8, ծխախոտային ապրանքը` 8,9%-ով: