Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ

Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ
Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ

Հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունը։ 

Ըստ հաղորդագրության՝ վթարը վերացվել է։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:
Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։
Վթարի պատճառներն ուսումնասիրվում են: Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ»,-տեղեկացնում է նախարարությունը: