4,4 մլրդ դրամի արտոնություն` «Սպայկա» ընկերությանը. Factor

Կառավարությունը քննարկում է «Սպայկա» ընկերությանը 4 մլրդ 400 մլն մաքսային վճարից ազատելու հարցը, քանի որ ընկերությունը նախատեսվում է իրականացնել 34․7 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կաթնամթերքի արտադրության, իսկ բեռնատար քարշակները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։

Հիշեցնենք` 2020 թվականին ՊԵԿ-ը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը։

Ավելի վաղ էլ վարչապետի մամուլի խոսնակն էր հայտարարել, որ Մինասյանը այդ ընկերությունում բաժնեմաս ունի։ Հիշեցնենք, որ 2019 թվականին էլ ՊԵԿ-ը հայտարարեց՝ «Սպայկա» ՍՊԸ-ում բացահայտված՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի մասին։ Պետությանը պատճառված վնասը գնահատվում էր 17 միլիոն ԱՄՆ դոլար։