Գողը՝ տնից

Մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող սուպերմարկետից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 22-ամյա վաճառողուհուն:
Պարզվել է, որ նա սուպերմարկետի հանդերձարանի պահարանից գողացել է աշխատանքային ընկերուհու բջջային հեռախոսը:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը: Ըստ հաղորդագրության, դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:

© Medialab.am