Ալեքսանյանը օղին կկեղծի կառավարության արտոնությամբ. Սիվիլնեթ

Ալեքսանյանը օղին կկեղծի կառավարության արտոնությամբ. Սիվիլնեթ
Ալեքսանյանը օղին կկեղծի կառավարության արտոնությամբ. Սիվիլնեթ

Կառավարությունը որոշել է երեք տարի ժամկետով հարկային արտոնություն տրամադրել օղիների կեղծման և ապրանքանիշերի նմանակման բնագավառում մասնագիտացած «Ա և Գ» ընկերությանը, որը փոխկապակցված է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Ընկերությունը պատրաստվում է իտալական սարքավորումներով արտադրել էթիլային սպիրտ, որի 25%-ը խոստանում է արտահանել։

Կառավարությունը հուլիսի 10-ի նիստում նախատեսում է հավանություն տալ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած որոշման նախագծին, որում առաջարկվում է երեք տարով հետաձգել «Ա և Գ» ընկերության կողմից ներմուծվելիք 1,32 մլրդ դրամի ապրանքների գծով ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ մինչև 2017թ. հունիսի վերջ։

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում բարձրացնելու է սպիրտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների արդյունավետությունը, թողարկվող սպիրտի որակն ու քանակը։

Համաձայն ներդրումային ծրագրի, ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան 20,1 մլրդ դրամի արտադրանք, որի 25%-ը կարտահանվի Ռուսաստան, Իրաք և Վրաստան: Փաստացի, «Ա և Գ» ընկերությունը ամբողջովին բավարարելու է ներքին շուկան։ Անցած տարի Հայաստանում արտադրվել է 5,6 մլն լիտր էթիլային սպիրտ՝ մոտ 16,8 մլրդ դրամ արժողությամբ, որի 71%-ն արտահանվել է։

Ֆինանսների, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությունը դրական են գնահատել «Ա և Գ» ընկերության ներդրումային ծրագիը, հնարավոր 50-ից այն ստացել է 26,5 միավոր։

Բացի այդ, ընկերությունը նախատեսում է ստեղծել 40 աշխատատեղ (սպիրտի արտադրամասի ամբողջական հզորությամբ աշխատելու դեպքում)՝ 110,000 դրամ միջին աշխատավարձով: Սա այն դեպքում, երբ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 160,000 դրամ, մասնավոր հատվածում՝ 190,000 դրամ։

Այլ հավասար պայմաններում «Ա և Գ» ընկերությունը հազիվ թե ստանար մոտ 400 մլն դրամի հարկերի վճարման հետաձգման արտոնություն, եթե չլիներ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի գործոնը։ Իհարկե, ըստ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների՝ «Ա և Գ» ընկերությունը 2009թ. հիմնադրել են ոմն Վիկտոր Մանուկյանը և Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Պաշկոն, բայց այն իրականում փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: