Ահմեդինեժադը չեկավ

Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմեդինեժադը այսօր` հունիսի վեցին Հայաստան չի ժամանելու. ԻԻՀ նախագահի այցը անսպասելիորեն հետաձգվել է:
Այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանի մամլո գրասենյակից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն կիրականացվի առավել հարմար ժամկետներում»:
Այցի հետաձգման կոնկրետ պատճառների մասին ոչ մի բացատրություն չի տրվում:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահի այցը Հայաստան պետք է մեկնարկեր այսօր` հունիսի վեցին:
Մահմուդ Ահմեդինեժադը վերջին անգամ Հայաստան է եղել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ժամանակ:
© Medialab.am