Արցախի առողջապահության համակարգի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել են ԱՀ առողջապահության համակարգի մի շարք ներկայացուցիչներ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

ԱՀ առողջապահության նախարար  Արայիկ Միքայելի Բաղրյանը  և  նախարարի տեղակալ  Արմեն Ռոբերտի Խաչատուրյանը պարգևատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

«Հանրապետական բժշկական  կենտրոն» ՓԲԸ բժիշկ-արյունաբան Օֆելյա Ալեքսանդրի Դադայանին  և ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետի բժիշկ Մանյա Մուշեղի Գրիգորյանին շնորհվել է «Վաստակավոր բժշկի» պատվավոր կոչում:

ԱՀ  առողջապահության նախարարության աշխատակազմի  իրավաբանական և լիցիենզավորման բաժնի վարիչ Լուսինե Հովիկի Հովհաննիսյանը, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ հիվանդանոցային բուժօգնության գծով գործադիր տնօրենի տեղակալ Ալեն Իլյասի  Պողոսյանը, «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ  Ժաննա Բորիսի Չալյանը, «Հադրութի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ նյարդաբան  Սեդա Տիգրանի Շահմուրադյանը   պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով: