Երևանում տեղի կունենա Yerevan Jazz Fest միջազգային 7-րդ ջազ փառատոնը

Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում է հերթական YEREVAN JAZZ FEST 2021 միջազգային 7-րդ ջազ փառատոնը, հայտնում է Հայաստանի ջազի ասոցիացիան։

Այս տարի այն կմեկնարկի նոյեմբերի 17- ին աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնայի մենահերգով և կեզրափակվի դեկտեմբերի 6-ին կենդանի լեգենդ, աշխարհահռչակ թմբկահար Բիլլի Քոբհեմի և իր բենդի համերգով։

Այդ օրերի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ ջազային համերգներ, մաստեր կլասեր, ֆիլմի ցուցադրում և այլ միջոցառումներ։

Փառատոնի մասնակից են լինելու հայ հանդիսատեսին արդեն հայտնի և սիրված ջազմեններ, ինչպես նաև երիտասարդ խմբեր, որոնք կներկայացնեն ջազն իրենց յուրահատուկ մեկնաբանությամբ։