Հակոբ Վոլոդիայի Հարությունյանին հետմահու Արցախի հերոսի կոչում է շնորհվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար այսօր Հակոբ Վոլոդիայի Հարությունյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել։ Այդ մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։

Ըստ աղբյուրի, այսօր տեղի է ունեցել Հակոբ Հարությունյանի հուղարկավորման արարողությունը: ԱՀ նախագահը հարազատներին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: Հերոսի հուղարկավորության ներկա է եղել նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

Հակոբ Հարությունյանը կռվել է Շուշիի Քարինտակ հատվածում և նահատակվել մարտի ժամանակ։ Ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ, աչքի ընկել բացառիկ արիությամբ: Կռվել է Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ՝ կռվի ժամանակ թշնամուց մեծ քանակի զենք և զինամթերք առգրավելով։